Ահազանգ. «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալը գամել է ոտքերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ի խմբագրություն ահազանգեցին «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Գարիկ Մելքոնյանի հարազատները և հայտնեցին, որ վերջինս գամել է ոտքերը: Ահազանգողների փոխանցմամբ՝ դատապարտյալը նման քայլի է դիմել իր նկատմամբ կատարված անօրինականությունների պատճառով:

Այլ մանրամասներ դեռևս պարզել չհաջողվեց: Նշենք, որ Գավառի 37-ամյա բնակիչ Գարիկ Մելքոնյանը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Ըստ համառոտ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ա.Գևորգյանի հետ երթևեկել է Գավառ քաղաքով, և Ա.Գասպարյանը Բաղնիք կոչվող տարածքի դիմաց ցանկացել է իջեցնել Գ.Մելքոնյանին, սակայն նա, գտլվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, անսպասելիորեն մեքենայի ընթացքի ժամանակ փակել է ավտոմեքենայի շարժիչը գործի գցող բանալին և այն հանել փականի միջից: Ապա Ա.Գևորգյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածել է նրա կրծքավանդակին, որից հետո Ա.Գևորգյանը իջել է ավտոմեքենայից, իսկ Գ.Մելքոնյանը փախցրել է ավտոմեքենան և, վարելով այն Գավառ քաղաքով, ընթանալիս բախվել է ճանապարհի աջ եզրին կայանված  ավտոմեքենայի հետնամասին: Սրա հետևանքով Ա.Գասպարյանին պատճառել է խոշոր չափի վնաս: Բացի այդ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է՝ քր.գործի նախաքննության ընթացքում Ա. Գևորգյանին մեղադրել է ապօրինի կերպով զենք պահելու հանցագործության մեջ, սպանության կազմակերպման, դրդման և նախապատրաստման մեջ:

Նա նախկինում 3 անգամ դատապարտված է եղել: Վերջին պատժի կրմանը մնացել է մոտ 1 տարի:




Լրահոս