Թուրքիան Սիրիայի է վերածվում. Politico

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական և քրդական բանակների միջև հակամարտությունն ուժգնանում է, գրում է Politico-ն:

Տեղի բնակիչները, որոնք լքում են Դիարբեքիրը (ոչ պաշտոնապես համարվում է թուրքական Քրդստանի մայրաքաղաքը), այլևս չեն կարողանում ճանաչել քաղաքի փողոցները, որտեղ երբևէ ապրել են:

Դե-ֆակտո քաղաքը 4 ամիս գտնվում է զինվորների շրջափակման ներքո, որտեղ բախումներ են տեղի ունենում երկու կողմերի միջև:

Politico-ն նշում է, որ Եվրոպան գրեթե ուշադրություն չի դարձնում աճող բռնությանը: Սակայն քաղաքացիական «լուռ» պատերազմը Թուրքիան վերածում է Սիրիայի:

«Անկարայի խնդիրներ ունի ոչ միայն սիրիացիների, այլև իր, թուրք փախստականների հետ: ԵՄ ներկայացուցիչների գնահատականի համաձայն՝ ավելի քան 400 հազար մարդ է լքել երկիրը օգոստոսից»,-հավելում է պարբերականը:




Լրահոս