Խաչատուր Քոքոբելյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ն.Գ.տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ն.Գ.տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի և Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, վարչության անդամ և մամլո խոսնակ Անժելա Խաչատրյանի, վարչության անդամ Նարեկ Այվազյանի, կուսակցության Կանանց միության նախագահ Սոնա Մինասյանի միջև։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններներ կայացնող հարցեր՝ մասնավորապես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակը, ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ աշխատանքները, ՀՀ Ընտրական օրենսգրքի շուրջ ընթացող քննարկումները։
Երկուստեք շեշտվեց Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կարևորությունն ու հնարավոր զարգացման հեռանկարները։

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն




Լրահոս