Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքի վարկաճով ընդգրկվել է ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
«Աուգսբուրգ»-ի դեմ խաղում Հայաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման: Նա 45-րդ րոպեին խփել էր «Բորուսիա»-ի պատասխան գոլը, իսկ դորտմունդցիները կամային հաղթանակ էին տարել 3:1 հաշվով: