ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) հետաքննիչ, արդարադատության մայոր Սամվել Ալոյանը, անձնական այլշահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծտեղեկություններ:
Մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում 2013թ.-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Ս. Ալոյանը «Սևան» ՔԿՀ-ում զննության է ենթարկել դրսից հիշյալ ՔԿՀ-ի տարածք նետված փաթեթը, դրանից հետոանձնական խուզարկության է ենթարկել թմրամիջոց նետելու կասկածանքով բերման ենթարկված Հ. Չ.-ին և հիշյալ գործողություններն առանցընթերակաների մասնակցության` կազմել, շրջանառության մեջ է դրել պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
Բացի այդ, Ս. Ալոյանը, դարձյալ ընթերակաների բացակայության պայմաններում, կազմել ու շրջանառության մեջ է դրել Հ. Չ.-ից փորձաքննության նմուշ վերցնելու և ստանալու մասին ևս երկու կեղծ արձանագրություն:
Ս. Ալոյանը հիշյալ արձանագրություններում մտցրել է նշված գործողություններն, իբր, ընթերականեր Ք. Գ.-ի և Է. Ն.-ի մասնակցությամբ կատարված լինելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ, լրացրել է նրանց անձնական տվյալները և անձամբ ստորագրել ընթերակաների փոխարեն: Հետաքննիչը կեղծ արձանագրությունները կցել է նյութերին, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 34-268-հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ և այն ըստ ենթակայության քննության է ուղարկել ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժին, որտեղ կատարվածնախաքննությունից հետո, քրեական գործը մեղադրական եզրակացության կազմմամբ ուղարկվել է դատարան: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանիդատավճռով Հ. Չ.-ն դատապարտվել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում Սամվել Ալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարականհսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն