Զինվորների ծնողներից խարդախությամբ գումար կորզած տղամարդը հանդես է եկել գեներալների անունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 18-ին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Համլետ Ղազարյանը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն վերջինս պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրաստիճան ղեկավարների անունից ԼՂՀ տարածքում ժամկետային զինվորական ծառայություն անցնող զինվորների ծնողներից խարդախությամբ գումար է կորզել: Նա զինվորների ծնողներին խոստացել է տեղափոխել Հայաստան, իսկ իր ծառայության դիմաց յուրաքանչյուրից շորթել է 160 հազարի մինչեւ 200 հազար դրամ:

Ըստ ԱԱԾ-ի, Համլետ Ղազարյանն իր հանցավոր գործունեությամբ խաբել է տասնյակ քաղաքացիների: «Ժողովուրդ»-ի տեղեկություներով Համլետ Ղազարյանը, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների անունից ներկայանալուց բացի հանդես է եկել նաեւ հանրությանը հայտնի գեներալների անունից:

Ի դեպ նկատենք, որ ԱԱԾ-ն հայտնել է չնայած տվյալ անձը տասնյակ քաղաքացիներց է գումարներ շորթել, սակայն ներկայումս տուժածներից միայն երեք դեպք է հայտնի:




Լրահոս