Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին ներկա էր Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը` Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «Արմենպրես»ի փոխանցմամբ` եկեղեցական արարողությանը մասնակցում էին նաև քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, մեր երկրում օտարեկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, հավատավոր ժողովուրդն` ի դեմ նաև աշխարհասփյուռ հայերի և արտասահմանցիների:
Սուրբ Հարության տոնը, որը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի ամենակարևոր տոներից է, խորհրդանշում է Քրիստոսի հաղթանակը մահվան ու մեղքի նկատմամբ: