«Զատկի պար». Ազգային պարերի ֆլեշմոբ` Հյուսիսային պողոտայում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 27-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» (ՈՊԲՈՒԿ) հասարակական կազմակերպության անդամները «Մասունք» պարային համույթի ղեկավարությամբ Հյուսիսային պողոտայում ցուցադրեցին զատկական ազգագրական պարեր` նվիրված Սուրբ Զատիկի տոնին:

Ֆլեշմոբի ընթացքում երիտասարդները անցորդներին բաժանեցին թռուցիկներ` հայկական ազգագրական պարերի նշանակության վերաբերյալ:

received_978567665530109

Միջոցառման նպատակն էր պարերի միջոցով ներկայացնել Սուրբ Զատիկի տոնի խորհուրդը` երիտասարդության մեջ տարածելով սեր ու հարգանք դեպի հայկական ազգագրական պարերը:

received_978567632196779

Ինչպես նշեց «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահ Արմինե Բարսեղյանը, ազգագրական պարերի ֆլեշմոբ կազմակերպելու առաջարկն արվել է ուսանողների կողմից:

«Քննարկման արդյունքում որոշվեց կազմակերպել հենց Սուրբ Զատիկի տոնին նվիրված զատկական պարերի ֆլեշմոբ: Նպատակն էր հասարակության, և հատկապես երիտասարդության շրջանում նպաստել ազգագրական պարերի տարածմանն ու ամրապնդմանը:

received_978567638863445

Ի ուրախություն և ի հպարտություն բոլորիս, պետք է նշեմ, որ գաղափարը իրականացնողները տարբեր մասնագիտությունների և տարբեր հետաքրքրությունների տեր երիտասարդներ էին»,- հավելեց «ՈՊԲՈՒԿ» ՀԿ նախագահը:

Նշենք, որ միջոցառումը բուռն արձագանք ստացավ թե’ մասնակիցների, և թե’ անցորդների կողմից: Բոլորը հիացած և տպավորված էին անակնկալ նախաձեռնությամբ:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս