Իշխանությունը պատրաստվում է գալիք ընտրություններն անցկացնել ինչպես միշտ, ու յուրաքանչյուր բանակցություն լուրջ չէ. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել` անդրադառնալով  ՀԱԿ-ի առաջարկած 4+4+4 ֆորմատին: Գրառման մեջ ասվում է.

«Ժողովուրդ ջան, ես չգիտեմ թե ի՞նչ կտա 4+4+4 կամ 15+15+38, կամ այլ ձևաչափերը…Ես միայն գիտեմ, որ եթե իշխանությունը չի համաձայնվում նույնիսկ.
ա/ հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները,
բ/ ընտրությունների , ձայների հաշվարկի ամբողջ ընթացքի տեսանկարահանումը և սոցիալական կայքերում ուղիղ եթերով սփռումը,
գ/ ընտրողների մատերի թանաքոտումը և այլն, ապա պատրաստվում է գալիք ընտրությունները անցկացնել ինչպես միշտ ու յուրաքանչյուր բանակցություն լուրջ չէ…Որ ֆորմատով էլ այն կայանա»:




Լրահոս