«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած ողջ տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության մուտք է արվել ընդամենը 661.3 գրամ ոսկի և 1906.7 գրամ արծաթ քաշով իրեր։
Այս «տպավորիչ» համալրման արդյունքում մեր թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ եղած արժեքների ընդհանուր շուկայական գինը կազմում է 1 միլիարդ 462 միլիոն դրամ կամ ընդամենը 3 միլիոն դոլար։ Նույն գանձարանը նաև հաշվառում է մեր թանգարաններում գտնվող թանկարժեք մետաղներն ու քարերը։ Ըստ այդմ, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր թանգարաններում առկա է եղել 64.4 կիլոգրամ ոսկի, 1477 կիլոգրամ արծաթ, կես կիլոգրամ պլատին և այլն։ Այս տվյալները ՀՀ Ֆինանսների նախարարությունը ներկայացնելու է կառավարության վաղվա նիստում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։