Թուրքիան սիրիական սահմանին գնդակոծում է փախստականներին. The Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

The Times պարբերականը տեղեկացել է թուրք-սիրիական սահմանին սիրիացի փախստականների գնդակոծությունների մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ սիրիական սահմանին առնվազն 16 մարդ է զոհվել:

Պարբերականի աղբյուրները հայտնում են, որ զոհերի թվում 3 երեխա կա:

Պաշտոնական Թուրքիան իր հերթին հերքել է The Times-ի տեղեկությունները:

Ավելի վաղ Եվրամիությունը 3 միլիարդ եվրո էր տրամադրել Թուրքիայում սիրիացի փախստականների պաշտպանության համար: Սիրիայից փախստականների հոսքը անդադար ռազմական գործողությունների առաջացման պատճառ դարձավ: Ռազմական գործողություններին մասնակցում են կառավարական զորքերը, զինված խմբավորումներն ու «Իսլամական պետության» ահաբեկիչները, որոնց նպատակը համաշխարհային խալիֆաթ հաստատելն է:




Լրահոս