Իսրայելցի պատգամավոր Դավիթ Բիտանը՝ սահմանային լարվածության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի դարձավ, որ Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանաին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել: Այս մասին իսրայելական Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը:

«Այն, ինչ սպասում ենք Իսրայելից, որին մեծապես հարգում ենք, արձագանքելն է այն ամենին, ինչ տեղի է ունենում, որովհետև Իսրայելը կարող է դադարեցնել կրակն ու սկսել բանակցությունները»:

Օրերս Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել էր Երեւան: Ապրիլի 3-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պատվիրակության հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

ArmLur.am-ը զրուցեց պատվիրակության անդամ, պատգամավոր Դավիթ Բիտանի հետ սահմանային լարվածության վերաբերյալ:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանը կհաղթահարի այս իրավիճակը, և շատ շուտով կրկին խաղաղություն կտիրի:

Մանրամասները՝ ArmLur.am-ի հարցազրույցում.




Լրահոս