Ռուսաստանը Ղարաբաղյան կոնֆլիկտի մի կողմն է. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը ԼՂ հակամարտության մի կողմն է: Ինչպես հիշեցնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մեղադրում Թուրքիային  ԼՂ հակամարտության սրացումը հրահրելու մեջ:

«Ռուսաստանն ասում է, որ Թուրքիան Ղարաբաղյան կոնֆլիկտի մի կողմն է: Իրականում այդ կողմը Ռուսաստանն է»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում ադմինիստրացիայի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Ընդ որում, նա պնդել է, որ Ռուսաստանը եղել է Վրաստանի, Ուկրաինայի կոնֆլիկտների կողմերից մեկը:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կոնֆլիկտին, Էրդողանը կարծում է, որ «Հայաստանը պետք է անի նույն քայլերը, ինչը Ադրբեջանը, որը հայտարարել է հրադադարի ռեժիմի հաստատման մասին»:




Լրահոս