Վերջերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներ ունենք, եւ այդ պահանջներն իրավաբանորեն հստակ պետք է մեկնաբանվեն: «1915թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է ստանան դրամական փոխհատուցում, իսկ Հայ առաքելական եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայում հրաշքով փրկված հայկական եկեղեցիները եւ եկեղեցապատկան տարածքները»,-ասել էր Հովսեփյանը: Թե ինչու է ՀՀ գլխավոր դատախազն ինքնակամ ստանձնել արտգործնախարարի գործառնությունները եւ իրեն իրավունք վերապահել իր լիազորություններից դուրս հայտարարություններով հանդես գալ, քաղաքագետները դժվարանում են մեկնաբանել:
ՀԱՐՑ. Կարելի՞ է ենթադրել, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը որոշ գերտերությունների կամքի արտահայտությունն է, թե՞ այն միանշանակ հայաստանակենտրոն է եւ իրականացվում է գործընկերների հետ անկեղծ երկխոսության միջոցով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ՝ ո՛չ, տվյալ դեպքում այն երկրները, որոնք ուզում են կառավարել Թուրքիային, այդ երկրների համար ձեռնտու է Թուրքիայի թուլացումը, տրոհումը: Նրանց համար էլ Սեւրի պայմանագիրը կդառնա այն միջոցը, որը կարող են օգտագործել իրենց նպատակների համար: Որեւէ մեկը դա Հայաստանի նպատակների համար չի անելու, անելու են իրենց նպատակների համար, բայց կարող է գալ մի պահ, որ համընկնի մեր շահերին: Մենք պետք է պատրաստ լինենք մեծ փոփոխությունների, որի առջեւ կանգնած է Միջին Արեւելքը:
քաղաքագետ
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանը շատ փոքր երկիր է եւ գլոբալիզացիայի պայմաններում չի կարող ինքնուրույն եւ ինքնաբուխ քաղաքականություն վարել: Այսօր ՀՀ իշխանությունները դատախազի մակարդակով հանդես են գալիս պահանջատիրությամբ` Թուրքիայից պահանջելով հայկական տարածքները: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը «ձիով քայլ է անում»՝ փորձելով միջազգային հանրությանը հասկացնել, որ իր վիճակն այս խնդրում ահավոր ծանր է: Հովսեփյանը թող այն ժամանակ արձագանքեր, երբ ողջունում էր Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային դիվանագիտությունը, որ մեր երկրի համար ավարտվեց ուղիղ ֆիասկոյով: Մենք ստորագրեցինք մի համաձայնագիր, որը Ցեղասպանությունն աքսիոմայից դարձրեց թեորեմ, այսինքն՝ հիմա մենք Հայոց եղեռն ապացուցելու խնդիր ունենք: Ավելի զազրելի հարված, քան սա, Հայաստանը երբեք չէր ստացել, իսկ դա հաջողվեց միայն Սարգսյանի իշխանությանը: Հայկական ցեղասպանության հարցը լուսանցքից դուրս է մղվել: Դրա վառ ապացույցն այն է, որ վերջին երեք տարում ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան այս հարցում քաշեց նաեւ Ամերիկային, ու մենք նորից մնացինք կոտրած տաշտակի առջեւ կանգնած: Թուրքերն այսօր արհամարհում ու ծաղրում են հայերին, այլապես Ցեղասպանության ճանաչման հարցը չէին կապի Ղարաբաղյան հիմնահարցի հետ: Նրանք պահանջում են հայերից ադրբեջանցիներին վերադարձնել գրավյալ տարածքները, ապա միայն խոսել իրենց տարածքների հետվերադարձի, Ցեղասպանության զոհերի ժառանգների փոխհատուցման մասին:
գրող, հրապարակախոս
Պատրաստեց Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ