Ինչու է ՌԴ կառավարության կայքը վերաշարադրել Սերժ Սարգսյանի խոսքը, իսկ Ալիևինը` ներկայացրել ամբողջությամբ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ կառավարության պաշտոնական կայքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում բառացիորեն կրճատել է ՀՀ նախագահի ելույթի իրեն ոչ հաճելի հատվածները:

Հաղորդագրությունում մանրամասն ներկայացված է միայն Մեդվեդևի ելույթը, իսկ Սերժ Սարգսյանի ելույթը պարզապես վերաշարադրվել է այն մասով, որը իրենց պետք է եղել: Իսկ ՀՀ նախագահի ուղիղ խոսքից մեջբերում ընդհանրապես րկա: Օրինակ, ընդհանրապես հիշատակված չէ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ դժգհությունները և Ադրբեջանի ագրեսիայի մասին նախագահի մտահգությունները:

Այսպես՝ Մեդվեդեւի պաշտոնական կայքը տեղեկացնում է միայն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Դմիտրի Մեդվեդևին սահմանին վերջին օրերին իրադարձությունների զարգացումը:

rusastan
Սերժ Սարգսյանի խոսքը

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը բառացիորեն ասել է. «Դմիտրի Անատոլիի, վստահ եմ, գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից և բարեկամ: Այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ մենք չենք բացառում հերթական սադրանքը, քանի որ և՛ երեկ, և՛ այսօր լրատվական դաշտում այդ սադրանքները շարունակվում են, և մենք, իհարկե, մեծ պատրանքներ չունենալով, ակնկալում ենք Մինսկի խմբի համանախագահներից և մեր դաշնակիցներից հասցեական հայտարարություններ և որոշակի գործողություններ, որովհետև երկրորդ փորձը, կարծում եմ, կբերի լայնամասշտաբ օպերացիայի, քանի որ հենց սկզբից մենք՝ որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի մասնակից երկիր, չէինք կարող մի կողմ մնալ այդ ամենից»:

Այս ամենին զուգահեռ ՌԴ կառավարության կայքը ներկայացրել է Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ Իլհամ Ալիևի խոսքի այն հատվածները, ում նա մեղադրում է հայկական կողմին:

2
Ալիևի խոսքը
3
Ալիևի խոսքը




Լրահոս