ԱՄՈԹԻՑ ԺՊՏԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի երեկ կայացած «Ամեն չշաբթի» ներկայացման ժամանակ հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց: Երբ դերասանը բեմադրեց մի տեսարան, թե ինչպես են մի մարդու կալանավորել այն բանի համար, որ Հանրապետության հրապարակում ասել է, թե «կառավարության կեսն էշ է», դահլիճը բուռն ծափահարեց: Իսկ երբ փոքր անց ծաղրեց նաեւ ընդդիմությանը՝ ասելով, թե ընդդիմությունն ու իշխանությունն իրար հետ ամեն ինչ անում են՝ էկրաններից դուրս, հիշեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին, որը նախագահի երդմնակալության օրը հազարավոր քաղաքացիների թողեց փողոցում եւ գնաց Ծիծեռնակաբերդ՝ ՀՀ ոստիկանապետի հետ աղոթելու: Այս խոսքերի վրա դահլիճը պոռթկաց, ու անդադար ծափեր սկսվեցին: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ դահլիճում էր նաեւ «աղոթած» Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ժողովուրդ»-ի թղթակիցն արձանագրեց, որ Րաֆֆին ամոթից ժպտում ու ծափ էր տալիս:




Լրահոս