Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան ՀԿ-ն հայտնում է, որ Սպիտակի Թիվ 2 հիմնական դպրոցում տեղակայված 29/5 ընտրատեղամասում այսօր 15:13-ին ընտրախախտում է արձանագրվել: Այսպես, ըստ ՀԿ-ի՝ տեղի է ունեցել կողմնակի (չլիազորված, վկայական չունեցող) անձանց ներկայություն և/կամ 15 հոգուց ավել անձանց կուտակումներ տեղամասում:
Տեղամասում պարբերաբար նկատվել են միաժամանակ տասնհինգ հոգուց ավել ընտրողներ, ինչպես նաև մարդկանց կուտակումներ տեղամասից դուրս։ Հանձնաժողովի նախագահը, արձագանքելով կատարվածին, վերացրել է խախտումը։