ՀՀ մշակույթի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հրատարակել է «Պատասխան՝ 100 տարի անց» համալիր ծրագիրն ամփոփող համանուն պատկերագիրքը: Պատրաստվել է նաև 2015թ. հունիսին Արևմտյան Հայաստան կատարված ուխտագնացության մասին պատմող «Մենք կգանք» տեսաֆիլմը, որտեղ առաջին անգամ կհնչի հայի և Վանա լճի հանդիպումը ներկայացնող համանուն երգը` սփյուռքահայ երաժիշտներ Սիպիլի և The Beautified project խմբի կատարմամբ։
Պատկերագիրքը ներառում է Հայոց ցեղասպանության տարիներին գրված անպատասխան տասը նամակ, 100 տարի անց հայ և օտարազգի անվանի գործիչների՝ դրանց ուղղված պատասխան–արձագանքներ՝ նամակներ և կերպարվեստի գործեր, բացառիկ նյութեր և արխիվային լուսանկարներ։ Պատկերագրքի երկրորդ բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վավերագրերի թեմաներով «Անցյալը՝ ներկայում» կերպարվեստի աշխատանքների մրցույթի լավագույն քսան վավերաքանդակներն ու վավերանկարները։
«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի գաղափարի և «Մենք կգանք» ստեղծագործության հեղինակը համալիր ծրագրի համակարգող Հասմիկ Հախվերդյանն է: Պատկերագրքում ընդգրկվել են մեկ տասնյակից ավելի հեղինակների աշխատանքներ` թեմատիկ հոդվածներ և մտորումներ:
«Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքի և «Մենք կգանք» տեսաֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում։ Շնորհանդեսի պատվավոր հյուրերի շարքում էին Տիգրան Մանսուրյանը, Սերժ Ավետիքյանը, Հասմիկ Պապյանը, Վերժինե Սվազլյանը և ուրիշներ:
Առանձին ելույթներից բացի, շնորհանդեսի ժամանակ անվանի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանը կարդացել է Հայոց ցեղասպանության նահատակ հայ մտավորական գործիչ Գարեգին Խաժակի վերջին ճառը, որով նա հրաժեշտ է տվել իր բանտակից ընկերներին` անխուսափելի մահապատժից առաջ: Այնուհետև տեղի է ունեցել պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողություն, որից հետո ցուցադրվել է «Մենք կգանք» տեսաֆիլմը: Նույն օրը ցուցադրվել է «Անցյալը` ներկայում» կերպարվեսի մրցույթի մասնակիցների` Արևմտյան Հայաստանը ներկայացնող էսքիզների հավաքածուն, որը նույնպես ներառված է «Պատասխան՝ 100 տարի անց» պատկերագրքում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:
Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ:
2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com «Մարդկության դեմ իրագործված վայրագության՝ Հայոց ցեղասպանության մասին աղաղակող յուրաքանչյուր վկայություն քաղաքակիրթ աշխարհին ներկայացվող ուղերձ է. լինի դա նամակ, լուսանկար, հոդված, թե՝ գիրք:
Այսօրինակ ծրագրերով մենք ոչ միայն մեր՝ սերունդների պարտքն ենք կատարում անմեղ նահատակների առջև, այլև ձգտում ենք կանխել հրեշավոր դեպքերի կրկնությունը՝ որևէ ազգի նկատմամբ: Համոզված եմ, որ քաղաքական շահերի թակարդում հայտնված որոշ երկրներ տարիներ անց ստիպված կլինեն «նահանջել» այդ փաստերի ծանրության տակ և խախտել հարյուրամյա լռությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: