Ընտրակաշառքի մեքենան անխափան գործում է. ինչ ցույց տվեցին Հրազդանի և Թալինի ընտրությունները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրազդանում, Թալինում անցած կիրակի տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունները ցույց տվեցին, որ, իսկապես, ընտրական տեղամասերում գործընթացը հիմնականում օրինական է: Միայն իշխանական թեկնածուների վստահված անձինք են դուրս ու ներս անում, իրենց մոտ եղած այլընտրանքային ցուցակներում «պլյուս-մինուս» անում, եւ ինչ-որ մարդիկ ընտրողներին արդեն անհատապես, ոչ միկրոավտոբուսներով, ուղեկցում են ընտրատեղամաս եւ վերջ:

Մեծ հաշվով քրեածին ոչինչ տեղի չի ունենում. ընդդիմության կողմնակիցները ինչպե՞ս կարող են գնալ, ընտրողից հետաքրքրվել, թե ինչու է այս կամ այն մարդու ուղեկցությամբ տեղամաս մտնում: Բայց բոլորի համար առավել քան ակնհայտ է, որ ընտրողները տեղամաս են գալիս նախապես գումարը վերցնելուց կամ այդ մասին պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո: Այսինքն՝ ընտրակաշառքի մեքենան անխափան գործում է:

Թամարա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս