«Եթե ես 1998 թվականին ՀԱՕԿ-ի նախագահի ընտրությունում իմ թեկնածությունը դրել եմ, նշանակում է՝ երազել եմ դառնալ ՀԱՕԿ նախագա՞հ: Ո՛չ, այդպես չէ: Ես երբեք այդպիսի ցանկություն չեմ ունեցել: Ավելին, այսօր նախարար եմ, այդ ցանկությունն էլ չեմ ունեցել»:
Լավ, եթե մարդը նման երազանք ու ցանկություն չի ունեցել, ինչո՞ւ է դրել իր թեկնածությունը: Հայաստանյան գրեթե բոլոր պաշտոնյաներին էլ որ հարցնում ես, ոչ ոք չի ցանկացել այդ պաշտոնը ստանալ, քիչ է մնում ասեն, թե իրենց ստիպել են, սպառնացել, իրենց կամքին հակառակ՝ նախարար են նշանակել: Մեկը չեղավ՝ մի օր էլ մեզ մեր կամքին հակառակ նախարարի պորտֆել տար: Ամենազավեշտալին այն է, որ պաշտոնյաներն ասում են, թե իրենց կամքով չեն ստանձնել պաշտոնը, բայց երբ մարդիկ նրանց հրաժարականն են պահանջում, ապա սոսնձվում են իրենց աթոռներին եւ ամեն գնով չեն ուզում դրանց հրաժեշտ տալ: