ԱՄՆ-ի և Իրանի միջև մշակվող նախնական համաձայնագրերը նախատեսում են հրադադարի 60-օրյա երկարաձգում և Հորմուզի նեղուցում նավագնացության վերսկսում 30 օրվա ընթացքում, հաղորդում է The Washington Post-ը։
ԱՄՆ վարչակազմի աղբյուրի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը և Թեհրանը «մշակել են փոխըմբռնման հուշագրի ուրվագծեր, որը նախատեսում է հրադադարի 60-օրյա երկարաձգում՝ կողմերին հնարավորություն տալով վերջնական համաձայնության գալ Իրանում պատերազմը մշտապես դադարեցնելու վերաբերյալ»։ Հրատարակությունը պարզաբանում է, որ ԱՄՆ-ը և Իրանը դեռևս որևէ փաստաթուղթ չեն ստորագրել։ Իսլամական Հանրապետության իշխանությունները դեռևս վերջնական հաստատում չեն տվել։
Թերթի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ «փոխըմբռնման հուշագիրը ստորագրելուց հետո Իրանը անմիջապես կբացի Հորմուզի նեղուցը և քայլեր կձեռնարկի նավագնացությունը պատերազմից առաջ եղած նույն մակարդակով վերականգնելու համար»։ Հրատարակության տվյալներով՝ նախնական համաձայնագրերը նաև նախատեսում են, որ «Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները կհայտարարեն ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման մասին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում»։






























