Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը մայիսի 1­ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության 7000 աշխատակից:

Ինչպես «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար «Գրանդ Տոբակո» ՍՊԸ­ի սիգարետի արտադրամասի մեքենավար­կարգավորող Վահրամ Մկրտիչևին Հանրապետության Նախագահը պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով:




Լրահոս