Մայիսը տեղումնառատ է լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսին տեղումները և ջերմաստիճանը կլինեն նորմայի սահմաններում՝ առանց շեղումների: Այս մասին «Արմենպրես»­-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մենք սպասում ենք այնպիսի մայիս, որը համահունչ է մեր երկրի կլիմայական պայմաններին՝ առանց շեղումների»,­- նշեց Սուրենյանը: Նա հավելեց, որ մայիս ամիսը տեղումնառատ է լինելու: «Հանրապետության տարածքում մայիսն ամենախոնավ ամիսն է տարվա մեջ: Եվ եթե այդ տեղումները կանխատեսում ենք նորմայի սահմաններում, նշանակում է, որ բավականաչափ տեղումներ են լինելու, որովհետև մայիսին տեղումների նորմաները բավականին մեծ են»,­- մանրամասնեց Սուրենյանը:




Լրահոս