Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվելու է ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նիստ: Այդ մասին տեղեկացնում է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Հայաստանում սահմանապահ զորքերը գտնվում են ԱԱԾ-ի ենթակայության տակ: ՀՀ ԱԱԾ-ից, սակայն, չհաջողվեց ճշտել` արդյոք Հայաստանից պատվիրակություն գործուղվելու է Բաքու: ԱԱԾ մամուլի պատասխանատուն գտնվում էր արձակուրդում, ուստի` մեր հարցը մնաց անպատասխան:
ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ