Հազարավոր մարդկանց հարստահարում՝ հանուն մեկ-երկու անձանց հարստացման. թիրախում վարորդներն են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա առաջին եռամյսակի արդյունքներով հազար խոշոր հարկատուների ցուցակում «Սեքյուրեթի դրիմ» ընկերությունը զբաղեցրել է ցանկի 104-րդ հորիզոնականը՝ 255 մլն 788 հազար դրամ հարկային վճարումներով: Անցած տարվա առաջին եռամսյակում նույն «Սեքյուրեթի դրիմ»-ը հազար խոշոր հարկատուների ցանկում 126-րդն էր 200 մլն 603 հազար դրամ հարկային վճարումներով: Հիշեցնենք, որ այս ընկերությունը զբաղվում է Հայաստանում արագաչափեր եւ երթեւեկությունը վերահսկող տեսախցիկներ տեղադրելով եւ սպասարկելով:

Ուստի, եթե այս ընկերության հարկային վճարումները անցած տարվա համեմատ 55 մլն դրամով ավելացել են, ապա ստացվում էր, որ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, այդ ընկերության եկամուտները եւս աճել են: Մոտավոր նվազագույն հաշվարկներով ստացվում է, որ վարորդներից իրականացվող բռնագանձումներից «Սեքյուրիթի դրիմ» ընկերության եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա համեմատ ավելացել են շուրջ 250 մլն դրամով: Այս աճը այն եզակիներից է, որի առկայությունը նշանակում է հազարավոր մարդկանց հարստահարում՝ հանուն մեկ-երկու անձանց հարստացման:




Լրահոս