Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քաղաքական կամք դրսևորեցին՝ ստատուս-քվոյի շրջանակներից դուրս գալու և ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության քայլեր ձեռնարկելու համար: Նման հայտարարությամբ ավանդական բրիֆինգի ժամանակ հանդես է եկել ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով մայիսի 16-ին Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քիրբիի խոսքով՝ երկու երկրների նախագահները պարտավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը, կարևոր միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար, ինչպես նաև հաջորդ ամիս վերսկսել բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել հակամարտության համպարփակ կարգավորմանը:
«Այժմ կողմերը պետք է ջանք գործադրեն կյանքի ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար»,- հավելել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը: