2016թ. ոռոգման գործընթացը հանրապետության ամբողջ տարածքի հողօգտագործողների համար լինելու է բարենպաստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում 2016թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում ոռոգման ջրի և ջրամատակարարման համակարգի առավել արդյունավետ օգտագործման նպատակով անց է կացվել աշխատանքային, տնտեսական, ֆինանսական և այլ ռեսուրսների գնահատում:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից ուսումնասիրություններ են իրականացվել ոռոգման ջրի առավել մեծ ջրապահանջ ունեցող հողատարածքները սպասարկող ջրօգտագործողների ընկերություններում, մասնավորապես «Արտաշատ», «Արարատ» և «Խոյ» ՋՕԸ-երում:

Ներկա դրությամբ «Արարատ» ՋՕԸ-ի վարչական խորհրդի որոշմամբ ընտրվել է նոր տնօրեն, իսկ «Խոյ» և «Արտաշատ» ՋՕԸ-ի վարչական խորհուրդներում ուսումնասիրությունների արդյունքները քննարկման փուլում են:

Ընդհանուր առմամբ ոռոգման ջրապահանջի և առկա ոռոգման ջրի ծավալների համադրությունը, բարենպաստ եղանակային պայմանների դեպքում թույլ են տալիս եզրակացնելու, որ 2016թ. ոռոգման գործընթացը հանրապետության ամբողջ տարածքի հողօգտագործողների համար լինելու է բարենպաստ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի լրատվական ծառայություն




Լրահոս