Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի կարողանա շարունակել ելույթները Ֆրանսիայի Բաց առաջնության ընթացիկ խաղարկությունում: Նա ինն անգամ դարձել է «Ռոլան Գարոս»-ի հաղթող:
Նադալը նշեց, որ իր վերջին հանդիպմանը ցավեր է զգացել ձեռքի շրջանում և չի կարողանա մասնակցել մրցաշարի հետագա փուլերին: Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով մրցաշարին չի մասնակցում նաև Ռոջեր Ֆեդերերը: