Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հույս է հայտնել, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցով որոշումը չի սրի Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դա Բունդեսթագի անկախ որոշումն է: Թուրքիայի արձագանքը սպասելի էր, և ես հույս ունեմ, որ մոտ օրերս մեզ կհաջողվի այնպես կառուցել փոխհարաբերությունները, որպեսզի խուսափենք չափազանց բուռն արձագանքից»,-ասել է Շտայնմայերը:
Նրա խոսքով՝ Գերմանիային և Թուրքիային շատ բան է միավորում, և դա ոչ միայն երկու կառավարությունների միջև քաղաքական հարաբերություններն են: