ArmLur.am-ն արդեն հայնել է, որ այսօր ծեծի է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
ArmLur.am-ի հետ հեռախոսազրույցում ԼՂՀ Ոստիկանության լրատվության պատասխանատու Ֆելիքս Հարությունյանն այս առիթով հայտնեց. «Դեպքը մեզ քիչ առաջ է հայտնի դարձել: Խանումյանի կինը` Դիանա Մովսիսյանը, դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ամուսնուն ծեծի են ենթարկել: Անմիջապես ոստիկանությունը ձեռնամուխ է եղել մանրամասները պարզելու: Այժմ իրականացվում է հետաքննություն»:
Մեր զրուցակցի փոխանցմամբ` դեպքի վերաբերյալ նախնական վարկածներ չկան: Հայկ Խանումյանն այս պահին գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։