Ինչպես հաղորդում է «Ռիա նովոստի» գործակալությունը՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն իր դժկամությունն է հայտնել տարիքի պատճառով հաջորդ նախագահականին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:
«Հնարավոր է՝ ինձ ակնհայտ դարձավ, որ 78-ից 82 տարեկանների արանքում ընկած կյանքի հատվածը և այն տարիքը, որում ես հիմա եմ, բոլորովին տարբեր են: Հաջորդ 5 տարի ժամանակահատվածի համար կարող եմ եռանդ և կենսունակություն խոստանալ, որը, սակայն, չեմ կարող երաշխավորել»,- այսօր Բեռլինում լրագրողներին ասել է Գաուկը:
Նրա խոսքերով, կշարունակի ինչպես հարկն է կատարել իր պարտականությունները մինչև 2017 թվականի մարտի 17-ը:
Հիշեցնենք, որ Գաուկը ծնվել է 1940 թվականի հունվարի 24-ին և նախագահում է 2012 թվականի մարտի 18-ից: