Ադրբեջանի ԱԳՆ-ն Լիտվայի ժուռնալիստների միության փոխնախագահին «սև ցուցակից» բացառելու մասին որոշում է ընդունել: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը:
«Լիտվայի ժուռնալիստների միության փոխնախագահ Աուդրիս Անտանաիտիսը հայտարարել է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու խնդրում է բացառել իրեն Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակից»» ,-ասել է Գաջիևը:
Բաքուն 2013թ. օտարերկրացիների «սև ցուցակ» է հրապարակել, որում ներառված են առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնության Լեռնային Ղարաբաղ ացելած անձինք: