«Ռեալ»-ը 120 մլն է առաջարկում Պոգբայի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի ձեռք բերի Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային:

«La Gazzetta dello Sport»-ը հայտնում է, որ իսպանական ակումբը Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար առաջարկել է 120 մլն եվրո: Թուրինցիների գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան առաջիկա օրերին կմեկնի Մադրիդ, որպեսզի այդ հարցը քննարկի իսպանական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվելու է նաեւ իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի հարցը:




Լրահոս