Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Ռումինիայի ու Շվեյցարիայի միջեւ խաղը կսպասարկի ռուսական մրցավարական բրիգադը՝ Սերգեյ Կարասյովի գլխավորությամբ,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Այդ հանդիպումը կկայանա հունիսի 15-ին Փարիզում:
A խմբի մյուս հանդիպումը Ֆրանսիայի ու Ալբանիայի միջեւ կսպասարկի շոտլանդացի Ուիլյամ Կոլամը: Խաղը կկայանա հունիսի 15-ին Մարսելում: