Տարաձայնության մասին խոսք չկա. Էդուարդ Շարմազանովը` Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին անգամ չէ, որ ԵԱՀԿ համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությամբ տեղի է ունենում Սարգսյան-Ալիև հանդիպում, որևէ տարաձայնության մասին խոսք չկա: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 20-ին կայանալիք Սարգսյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպմանը, այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու հանդիպման նախապատրաստությանը, սակայն Շարմազանովի խոսքով` առաջին անգամը չէ, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունենում:

«Մեկ անգամ չէ, որ եռանախագահող երկրները նշել են, որ Ղարաբաղյան հարցում ունեն միասնական դիրքորոշում: Պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, որովհետև Ադրբեջանը շարունակում է խախտել պայմանավորվածությունները», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս