Life.ru-ի փոխանցմամբ՝ այսօր գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել Անապայի Պիոների պողոտայում: Անհայտ անձինք կրակ են բացել հայազգի քրեական հեղինակության՝ Վալտերի Հարությունյանի որդու ընտանիքի վրա (Վալտեր Հարությունյանը սպանվել է 2013թ.):
Վալտեր Հարությունյանի որդու ընտանիքը գտնվել է մեքենայի մեջ, որի ուղղությամբ կրակ են բացել: Կինը (29-ամյա Ալանա Կ.) ստացված վնասվածքներից տեղում մահացել է, ամուսինը (29-ամյա Տիմուր Պ.) տեղափոխվել է հիվանդանոց: Մեքենայում գտնվել է նաև նրանց երեխան, ով չի տուժել:
Դեպքի փաստով քրեական գործ է հարուցվել 3 հոդվածներով՝ «Սպանություն», «Մահափորձ» և «Զենքի անօրինական շրջանառություն»:
Life.ru-ն հայտնում է նաև, որ կասկածյալներին բերման են ենթարկել: Ամենայն հավանականությամբ, Վալտերի որդին հանցագործների հիմնական թիրախն է եղել, սակայն նա ողջ է մնացել: «Նրա մեջքից 3 փամփուշտ են հանել, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,-հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը: