Եռակողմ հանդիպման ժամանակ նախագահները հաստատել են մի շարք հարցերի շուրջ առաջընթացի ձեռքբերումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հաստատել են մի շարք հարցերի շուրջ առաջընթացի ձեռքբերումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հաստատվել է մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի համար»,-ասվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:




Լրահոս