ԱՄՆ-ի Սենատը մերժել է Դեմոկրատական կուսակցության ուղղումները, որոնց համաձայն՝ պետք է ընդլայնվի համացանցում կամ զենքի խանութում զենքի վաճառքի ժամանակ ստուգումների գործընթացը, փոխանցում է Reuters-ը:
Քվեարկության արդյունքների համաձայն՝ փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ 60 ձայները: Ուղղումների ընդունման համար 16 ձայն է պակասել:
Փաստաթուղթը ներկայացվել էր Սենատին Օռլանդոյի գեյ ակումբում տեղի ունեցած հրաձգությունից հետո, որի ժամանակ 50 մարդ սպանվեց: