Այս պահին Հանրապետության հրապարակն ու հարակից տարածքները բազմամարդ են. բոլորն անհամբեր սպասում են Հռոմի պապի ժամանմանը: Ներկա են թե՛ փոքրահասակ երեխաներ, թե՛ տարեց մարդիկ, թե՛ երիտասարդներ:
Մեր թղթակցի հետ զրույցում ներկաներից Արմինե Ավդալյանը, ով ընտանիքի հետ էր եկել, նշեց, որ բարոյական առումով մեծ առաջընթաց ապրելու լավագույն առիթ է սա ու այսպիսի հանդիպումը բաց թողնելն, թերևս, անմտություն կլիներ:
Նշենք, որ ոստիկանության կողմից սահմանվել է խիստ հսկողություն: Ոստիկանները ստուգում են մարդկանց և ապա միայն ներս թողնում:
Լիլիթ Շաբոյան