Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ողջ աշխարհում խաղաղության հաստատման էկումենիկ աղոթք կհղեն առ Աստված:
Հրապարակի միջոցառումն ամենաբացն է Պապի այցի ընթացքում ծրագրված արարողությունների թվում: Աղոթքին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան:
Թե ինչ կատարվում այս պահին Հանրապետության հրապարակում կարող եք հետևել Armenia TV-ի ուղիղ միացմամբ: