Մեր արտաքին քաղաքականությունն է մեղավոր. անդրկուլիսային համաձայնություններ եղել են. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե ադրբեջանցիները ոգևորված են, նրանք իրավունք ունեն ոգևորվելու: Այս մասին ArmLur.am-ի զրույցում նշեց «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Ադրբեջանը մարսեց այն, ինչ որ արդեն արել էր: Մենք լուռումունջ համաձայնում ենք, դրա համար էլ Ադրբեջանն արդեն բարձրաձայնում է, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է շրջանները վերադարձնել, այնպես որ… Ամեն դեպքում այդ ամենի մեջ մեղավոր է մեր արտաքին քաղաքականությունը: Այդ գաղտնիությունը խորացնում է այն կասկածները, որ, միգուցե, ադրբեջանցիները ճիշտ են, ինչ-որ անդրկուլիսային, թեթևակի համաձայնություններ եղել են, ես կարծում եմ», – նշեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս