ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար` ազատվելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։