Իսպանական Թերուել քաղաքում հուլիսի 9-ին ուղիղ եթերի ժամանակ ցուլը սպանել է 29-ամյա պրոֆեսիոնալ ցլամարտիկ Վիկտոր Բարրիոյին հարյուր հազարավոր հեռուստադիտողների աչքի առջև:
Ցուլը օդ է բարձրացրել տղամարդուն և եղջույրները խրել նրա կրծքավանդակի մեջ:
Վիկտորին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը, ով կորիդայի երկրպագու է, ցավակցություն է հայտնել ցլամարտիկի ընտանիքին:
Mis condolencias a la familia y los compañeros de Víctor Barrio, torero fallecido está tarde en Teruel. Descanse en paz. MR
— Mariano Rajoy Brey (@marianorajoy) July 9, 2016
Ելույթի ժամանակ ներկա է գտնվել նաև նրա կինը՝ Ռաքելը: Նա ականատես է եղել իր ամուսնու մահվանը:
Վիկտորի և Ռաքելի ամուսնական լուսանկարը. 2014թ.