Մինսկի խմբի համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են կրկին այցելել տարածաշրջան, սակայն այցելության հստակ ժամկետներ դեռևս նախանշված չեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»­ին հայտնել է Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը: «Բնականաբար, մենք կգնանք, սակայն դեռևս ժամկետ չկա, այն քննարկվում է կողմերի հետ, երբ նրանց հարմար լինի` հաշվի առնելով նրանց աշխատանքային գրաֆիկը»,­ ասել է Պոպովը:

Նա հայտնել է, որ հուլիսի 11­-ին Վիեննայում տեղի է ունեցել Մինսկի խմբի բոլոր անդամների նիստ, որին մասնակցել են Մինսկի խմբի համանախագահներ Պոպովը, Պիեր Անդրյուն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

«Ընդհանուր առմամբ այս հանդիպումը նվիրված էր համանախագահ երկրների կողմից գործադրված վերջին միջնորդական ջանքերին և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովի արդյունքներին տրված գնահատականներին: Իմ ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները ներկայացրել են, թե ինչ զրույցներ են ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Մենք նաև խոսել ենք այն մասին, թե ինչպես կառուցել հետագա միջնորդական աշխատանքը»,­ -հայտնել է Պոպովը:




Լրահոս