Առեղծվածային դեպք Ջրվեժում. տեղի ունեցածն ինքնասպանությո՞ւն է թե՞ սպանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հունիսի 11-ին տանը մահացած տղամարդու դի էր հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները տան բակում հայտնաբերել էին տանը մահացած Արսեն Այվազյանի դին՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Ինչպես նաև հայտնաբերվել էր նրա անվամբ ողորկափող հրացան:

ArmLur.am-ն դեպքի հանգամանքների շուրջ զրուցեց Ջրվեժ գյուղի գյուղապետ Ռոբերտ Պետրոսյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց «Արսեն Այվազյանն ամուսնացած էր, ուներ երկու անչափահաս երեխաններ: Ես գիտեմ, որ երեկոյան իմ աշխատողը դեպքի վայրում է եղել: Դեպքը տեղի է ունենցել մոտավորապես 11.30-ի: Կրակոցից հետո մոտենալով տեսել են, որ Այվազյանը մահացել է»:

Գյուղապետի փոխանցմամբ՝ դեպքին կինն ու երեխաններն ականատես չեն եղել, իսկ Այվազյանի մայրն այդ ժամանակ գտնվել է հիվանդանոցում, քանի որ ունի սրտի հետ կապված խնդիրներ. «Որքան ես գիտեմ այսօր պետք է դուրս գրեին: Տանը միայն հայրն է եղել»,- նշեց Ռոբերտ Պետրոսյանը:

Մեզ հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ պատճառի մասին ռեալ ասել չի կարող:

Նշենք, սակայն, որ ըստ shamshyan.com-ի տեղեկությունների, Այվազյանը եկել է տուն, և կինը հանդիմանել է, թե ինչն է պատճառը, որ նա մի քանի օր չի եկել տուն, ինչից հետո վիճաբանություն է սկսվել նրա ու կնոջ միջև, իսկ հետո նա ցանկացել է մոտենալ երեխային, երեխան չի մոտեցել, և նա վերցրել է ողորկափող հրացանը, կրակոցներ արձակել, ինչից հետո հարևանները մոտեցել և խնդրել են, որպեսզի կրակոցներ չարձակի, սակայն նա ասել է. որ վերջ է տալու իր կյանքին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս