Խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 11-ից ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեք շաբաթ տևողությամբ դասընթացները, որոնք անցկացնում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները:

Այս դասընթացը միջազգային անվտանգության ապահովմանն աջակցելու ոլորտում 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի խաղաղապահության գագաթաժողովի ընթացքում ՀՀ ստանձնած պարտավորությունների` ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման անձնակազմ ևմինչև 2017թ. վերջն ինքնաբավ կարողություններ նախապատրաստական փուլի հիմնաքարերից մեկն է:

Դասընթացը կենտրոնացված է ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքման, ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերման ու վնասազերծման տեսական և գործնական վարժանքների վրա: Ամերիկյան կողմը «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել աջակցել ոչ միայն դասընթացների պարբերաբար կազմակերպման, այլ նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման հարցում:




Լրահոս