Հավաքականը պայքարելու է լավագույն եռյակում հայտնվելու համար. Վարդան Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմը մեկնում է Կիպրոս` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Խաչատյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց թիմի հավաքը, խոսեց մրցակիցների և ակնկալիքների մասին:

-Նախապատրաստական ի՞նչ փուլ եք անցել մինչ Եվրոպայի առաջնությունը:

-Մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը հավաքը սկսել է հունիսի 21-ից և եզրափակում է հուլիսի 10-ին: Այս ընթացքում մի քանի ընկերական հանդիպում ենք անցկացրել ինստիտուտի թիմի հետ:Առավել նախընտրելի կլիներ, եթե կարողանայինք ավելի շատ հանդիպումներ անցկացնեինք:

-Քանի՞ բասկետբոլիստներ մասնակցեցին այս հավաքին, և արդյոք թիմը ձևավորված է միայն հայաստանաբնակ հայերից:

-Այս հավաքականի բոլոր բասկետբոլիստները Հայաստանից են: Սակայն մեկն Արցախից է, մեկը` Արթիկից: Ընդհանուր հավաքին մասնակցում էին 16 բասկետբոլիստներ, սակայն ընտրվեցին 12, ովքեր կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը:

-Եվրոպայի առաջնությունում մրցելու եք Անդորրայի, Մոլդովայի և Ալբանիայի թիմերի հետ: Հասցրե՞լ եք ուսումնասիրել մրցակիցներին:

-Ուսումնասիրել ենք այնքան, որքանով, որ նախ տարի են ներկայացել մրցաշարերի: Դիտել ենք նրանց նախորդ տարվա մրցելույթները: Մեզ հայտնի է այն, որ հավաքական թիմերը մարզում են նույն մարզիչները և թիմը կխաղա նույն ոճով: Ակնհայտ է, որ հասակների առումով մենք ավելի բարձրահասակ ենք և դա իսկապես առավելություն է:

-Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք Եվրոպայի առաջնությունից:

-Եթե իրատեսորեն մոտենանք, ապա հավաքականը պայքարելու է լավագույն եռյակում հայտնվելու համար:




Լրահոս