Թուրքիայում հեղաշրջման փորձերը կանխվել են, սակայն դեռևս չի կարելի ասել, որ սպառնալիքն անցել է: Այս մասին, ինչպես հայտնում է Haber 7-ը, հայտարարել են Թուրքիայի ադմինիստրացիայում:
Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը կոչ է արել մարդկանց չլքել փողոցներն ու հրապարակները:
Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարեցին, որ «դրանք ձախողվել են»:
Հեղաշրջման փորձի արդյունքում, վերջին տվյալներով, 265 մարդ է զոհվել: