Մի քանի հոգի հանդես է եկել ողջ Կապանի անունից. քաղաքապետը մանրամասնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս լուրեր շրջանառվեցին, թե շուրջ 4 տասնյակ կապանցիներ հանրային քննարկում-հավաք են իրականացնում Կապանի քաղաքապետարանի հարակից զբոսայգում՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի։ Հավաքվածները քննարկում են տեղի ունեցած իրադարձությունները, քաղաքացիներին իրազեկում գործընթացի զարգացման մասին։ Հավաքի կազմակերպիչներից Արմեն Փարսադանյանը հայտնել էր, որ կապանցիները մտահոգված են այս իրադարձություններով և հանդես են եկել հայտարարությամբ այն մասին, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի տղաները հայրենիքի անմնացորդ նվիրյալներ են, ուստի իրականությունը խեղաթյուրելու փորձերը համարում են անհեռանկարային:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ:

-Պարո՛ն Հայրապետյան, ի՞նչ կասեք այս մասին, երիտասարդները ոտքի են կանգնել…

-Վերջին օրերին մայրաքաղաք Երեւանում ընթացող իրադարձությունները,  որոնք անդրադարձել են  նաեւ ողջ հանրապետության քաղաքական եւ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, անտարբեր չեն թողել մեզ:

Մինչ այժմ, սակայն,  զերծ ենք մնացել որեւէ տեսակետ կամ դիրքորոշում հայտնելուց, հայտարարություն կամ կոչ հնչեցնելուց, որպեսզի դա զանազան մեկնաբանությունների կամ երկիմաստ ընկալումների տեղիք չտա:

Բայց քանի որ մի քանի կապանցիներ սկսել են գովաբանել զինված մեթոդներով երկրում փոփոխությունների հասնելու տարբերակը եւ կապանցիների անունից  տեսակետներ հայտնել, թե մեր համայնքի բնակիչները եւս կողմ են դրան, հարկ ենք  համարում անդրադառնալ երեւույթին:

Մեզ համար անընդունելի  եւ վրդովվեցնող է բռնությանը աջակցելուն ուղղված, զինված հարձակումը ողջունելու, հեղափոխական ճանապարհներով իշխանափոխության հասնելու մեթոդը գովերգող՝ մի խումբ կապանցիների կողմից նախաձեռնված հայտարարությունը: Նրանք, հավանաբար,  չեն կարող կանխատեսել, թե ուր կարող են հասցնել մեր երկիրը նման կոչերը:

Հայտարարում եմ, որ սա ամենեւին էլ Կապանում տիրող իրական տրամադրությունների արտացոլումը չէ. կապանցին ցանկացած բախման խաղաղ լուծման ջատագովն է եւ կողմնակիցը:

Ավելին, տեղեկություններ տարածվեցին, որ կապանցիներ օրեր առաջ հանդիպել են նաև Կապանի ոստիկանապետ Արայիկ Դավթյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները: Նրանք խնդրել են ոստիկանապետին հաղորդել ղեկավարությանը, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը Սերժ Սարգսյանի հրաժարականն է։ Ոստիկանապետը կապանցիներին սթափության կոչեր է արել, որին ի պատասխան, կապանցիները հայտնել են՝ իրենց քայլերը օրենքի շրջանակում  է լինելու։

Միայն կարող եմ ասել , որ կոչ ենք անում բոլորին լինել օրինապահ եւ հանդուրժող միմյանց հանդեպ, լինել  սթափ եւ իրատեսորեն  գնահատել ստեղծված լարվածությունը:

Ծայրահեղականության  մղող կոչերով եւ խոսքերով իրավիճակն առավել սրելու փոխարեն՝  ի մի բերենք մեր ողջամտությունն  ու կամքը՝ բոլորի համար ընդունելի եւ խաղաղ հանգուցալուծում գտնելու, եղբայրասպանության ճանապարհով գնալը մերժելու համար:

Տեղեկություններ կան , որ երիտասարդներին վախեցրել են եւ նրանք իրենց մտադրությունից հետ են կանգնել :Միգուցե ոստիկանությունից են վախեցրել , թե քաղաքպետարանից: Ինչ  կասեք այս մասին:

Ես միայնակ անձամբ եմ հանդիպել մի քանի երիատասաչդների հետ մեր զրույցը անցել է փոխըմբռմամբ եւ ահնադարտ մթնոլորտում : Կարող եմ ձեզ վստահեցնել , որ որեւէ մեկը որեւէ մեկին չի վախեցրել , իսկ իմ եւ տղաների հետ զրույցի ընթացքումտարածքում ընդհանարապես ոստիկան չի եղել :

Ի դեպ քաղաքպետից պարզեցինք , որ Կապանի քաղաքապետին կից խորհրդի անդամները եւս հանդես են եկել այս խնդրի հետ կապված հայտըարարությամբ կոչ անելով եղբայրասպանության ճանապարհով գնալը մերժելը:




Լրահոս