Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը Rusarminfo-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի սենսացիոն հայտարարությունը:
«Պարոն Ժիրինովսկին մշտապես հայտնի է եղել քաղաքականության մեջ իր էքստավագանտ բնույթով, ինչը հաստատում են մի շարք հարցերով նրա անհեթեթ հայտարարությունները: Այդ իսկ պատճառով պետք չէ լուրջ վերաբերվել Հայաստանի մասին նրա հայտարարություններին: Միևնույն ժամանակ, պետք չէ անտեսել այդ հայտարարությունները, քանի որ նա ներկայացնում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրական մարմինը»,-ասել է Եսայանը:
«Կարծում եմ՝ պարոն Ժիրինովսկին պետք է ներողություն խնդրի»,-նշել է Եսայանը:
Նրա խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումը հասել է մինչև ՌԴ ԱԳՆ: